Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ջուր խմեք, քանի գինը չի բարձրացել

Ջուր խմեք, քանի գինը չի բարձրացել
10.07.2014 | 13:03

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անփոփոխ է թողել սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց¬ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ (0,42 դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից։ Փետրվարին «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացրեց, որ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների բարձրացման հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պատճառաբանում էր, որ սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել 5,8 տոկոս սղաճը։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ